Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանի արտահանման ոլորտում նվազումներ են գրանցվել

Ադրբեջանի արտահանման ոլորտում նվազումներ են գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի 2016 թվականին արտահանման ոլորտում արձանագրած արդյունքները նախորդ տարվա արդյունքների  համեմատ 2,8 մլրդ դոլարով կամ 18 տոկոսով պակաս կլինեն:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի կենտրոնական բանկի նախագահ Էլման Ռուստամովի հաղորդմամբ` 2016 թվականին Ադրբեջանի արտահանման ծավալը կկազմի 12,8 մլրդ դոլար:

Անցյալ տարվանից նավթի համաշխարհային գների անկում սկսվելուց հետո հիմնականում էներգառեսուրսների արտահանումից սնվող Ադրբեջանի ազգային արժույթը` մանաթը, ամերիկյան դոլարի նկատմամբ  2 անգամից ավելի արժեզրկվել է:

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով գոյանում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

2016 թվականի հունվարից սկսած Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը` SOCAR-ը, անցյալ տարվա համեմատ զգալիորեն կրճատել է նավթի արդյունահանման ծավալները, ինչը կապված է ինչպես նավթի համաշխարհային շուկայում պահանջարկի նվազման, այնպես էլ ադրբեջանական նավթահանքերում նավթի պակասելու հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]