Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«StartUp Challenge for Artsakh» մրցույթի եզրափակչին իրենց բիզնես-գաղափարները կներկայացնեն 13 թիմեր

«StartUp Challenge for Artsakh» մրցույթի եզրափակչին իրենց բիզնես-գաղափարները 
կներկայացնեն 13 թիմեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ կառավարության շենքում դեկտեմբերի 10-ին կկայանա «StartUp Challenge for Artsakh» նորարարական բիզնես-գաղափարների մրցույթ-ակսելերացիոն ծրագրի եզրափակիչ միջոցառումը, որին իրենց ։ Այս մասին Մասնակից 13 ստարտափ-թիմերը ներկայացնելու են իրենց բիզնես-գաղափարների (տեխնոլոգիաների) մոդելները, որի արդյունքում պրոֆեսիոնալ ժյուրիի հանձնաժողովն ընտրելու է 3 հաղթող թիմերին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «StartUp Challenge For Artsakh» ծրագրի թիմից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Արցախում նմանատիպ մրցույթ-ակսելերացիոն ծրագիրն առաջին անգամ կազմակերպվել է «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդի» և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության համատեղ ուժերով։ Մրցույթ-ակսելերացիոն ծրագրի նպատակն է խրախուսել, կրթել և աջակցել արցախաբնակ ու հայաստանաբնակ երիտասարդությանը՝ հանդես գալու և զարգացնելու համար իրենց ստարտափ գաղափարները՝ նպաստելով Արցախի զարգացմանը։

Ծրագրին իրենց մեծ աջակցությունն են ցուցաբերել ԼՂՀ Կառավարությունը, ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը, Արցախի պետական համալսարանը և Շուշիի տեխնոլոգիական համալսարանը։ Իրենց ներդրումն են ունեցել նաև մի շարք մենթորներ, ովքեր կամավորության սկզբունքով մեկնել են Արցախ և դասընթացներ անցկացրել թիմերի հետ: Մրցույթի արդյունքները որոշելու համար կազմվել է պրոֆեսիոնալ ժյուրի, որի անդամներն են ՀՀ և ԼՂՀ կառավարության ներկայացուցիչներ, թիմերին դասավանդող մենթորներ և անկախ մասնագետներ։ Մասնակից 13 ստարտափ-թիմերը ներկայացնելու են իրենց բիզնես գաղափարների (տեխնոլոգիաների) մոդելները, որի արդյունքում պրոֆեսիոնալ ժյուրիի հանձնաժողովն ընտրելու է 3 հաղթող թիմերին: Ծրագրի յուրահատկությունն այն է, որ հաղթելու դեպքում բոլոր գաղափարները պետք է գործեն Արցախում և ուղղված լինեն Արցախում համապատասխան ոլորտների զարգացմանը»։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]