Լրագրող Վահե Մակարյանը հայտարարում է, որ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հարվածել է իրեն
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանը հայտարարում է, որ Ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը խորհրդարանի շենքում հարվածել է իրեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Ռուբիկ Հակոբյանի ճեպազրույցի ընթացքում պատգամավորի և լրագրողի միջև կոնֆլիկտ առաջացավ, ինչից հետո պատգամավորը լրագրողին հրավիրեց առանձին խոսելու:
Ռուբիկ Հակոբյանի և լրագրողի հետևից քայլող լրագրողներին պատգամավորը խնդրեց հետ մնալ՝ ընդգծելով, որ ցանկանում է լրագրողի հետ առանձին խոսել: Այնուհետև Վահե Մակարյանը հայտնեց, որ առանձնազրույցի ընթացքում պատգամավորը հարվածել է իր աչքին:
Լրագրողները միջադեպի հետ կապված փորձեցին մեկնաբանություն ստանալ նաև Ռուբիկ Հակոբյանից, սակայն վերջինս հրաժարվեց խոսել և հայտարարեց, որ շատ զբաղված է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում