1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մանկական բեսթսելեր 4/11. «Արև, արև, եկ, եկ» գիրքը գլխավորում է ամենավաճառվածների ցանկը

Մանկական բեսթսելեր 4/11. «Արև, արև, եկ, եկ» գիրքը գլխավորում է 
ամենավաճառվածների ցանկը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծն ամփոփում է այս տարվա նոյեմբերի ցուցանիշները: Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում«Արև, արև, եկ, եկ» մանկական բանաստեղծությունների ժողովածուն է, որում զետեղված են տարբեր սերնդի հայ մանկագիրների ստեղծագործությունները:

«Հեքիաթներ արքայադուստրերի մասին» գիրքը զիջել է իր դիրքը և այս անգամ երկրորդն է: «Արքայադուստր Լինդան», «Կեռնեխ թագավորը» և «Ոսկեծամիկը» հեքիաթները դաստիարակչական են, անչափ հուզիչ և գեղեցիկ: Այս բոլոր հեքիաթները մեկտեղված են վերոնշյալ գրքում, որը լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:

Երրորդ հորիզոնականում կրկին «Հեքիաթներ տղաների համար» գրքույկն է: «Ագահ Մեդոկը», «Ֆինվարայի կախարդական գավաթը» և «Հավեյն ասպետի պսակադրությունը» տղաներին կսովորեցնեն լինել քաջ, բարի, մեծահոգի և հնարամիտ:

Մանկական բեսթսելերի չորրորդ տեղում «Արևիկ» հրատարակչության լույս ընծայած՝Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ» գիրքն է: Այս հեքիաթները քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքի, այլ նաև մուլտֆիլմերի ու գեղարվեստական լիամետրաժ ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:

Էդիթ պրինտի հրատարակած «Քչից-շատից, ամեն ինչից» մանկական հանրագիտարանը զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը:

Ջ. Ռոուլինգի ողջ աշխարհում մեծ աղմուկ բարձրացրած «Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքը վեցերորդն է: Տասնմեկամյա Հարի Փոթերը որբ է, և ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ: Նա չի էլ կասկածում, որ ինքը իսկական հրաշագործ է: Մի օր մի բու է գալիս և մի նամակ է բերում Հարիի համար, որը փոխում է նրա կյանքը մեկընդմիշտ:

«Հեքիաթներ բարու և չարի մասին» ստեղծագործությունը երկրորդ տեղից գահավիժել է յոթերորդ հորիզոնական:

«Դինոզավր Դեյզիի հակադրությունները» խաղ գիրք է և այն ութերորդն է ամենավաճառվածների ցանկում:

Ալեքսանդր Պուշկինի «Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին» վերնագրով հեքիաթների ժողովածուն կորցրել է իր դիրքերը` հայտնվելով իններորդ հորիզոնականում: Այն ընդգրկում է նաև «Քնած գեղեցկուհու և յոթ քաջերի հեքիաթը»:

Ցանկն այս ամիս եզրափակում է «Կախարդական զամբյուղը գիրքը», որում նրառված են աշխարհի ժողովուրդների լավագույն հեքիաթները, որոնք ոչ միայն կօգնեն ներթափանցել կախարդական աշխարհ, այլև դառնալ գրքի հերոսը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները,  7-րդ տաղավար-գրախանութը (077-24-54-81): Հարցման ժամանակ հաշվի չեն առնվել դասագրքերը:

«Մանկական բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Տեղ Գիրք Հրատ. Քանակ
1 «Արև, արև, եկ, եկ» Էդիթ պրինտ 62
2 «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» Բուկինիստ 55
3 «Հեքիաթներ տղաների համար» Բուկինիստ 53
4

Հանս Քրիստիան Անդերսեն

«Հեքիաթներ»

Արևիկ 52
5 «Քչից-շատից, ամեն ինչից» Էդիթ պրինտ 49
6

Ջ. Ռոուլինգ

«Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը»

Զանգակ 35
7 «Հեքիաթներ բարու և չարի մասին» Բուկինիստ 29
8 «Դինոզավր Դեյզիի հակադրությունները» Արևիկ 27
9

Ալեքսանդր Պուշկին

«Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին»

Բուկինիստ 25
10 «Կախարդական զամբյուղը գիրքը» Արևիկ 25

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]