Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 07.12.2016

Սպասվող լրահոս. 07.12.2016

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր դեկտեմբերի 7-ն է: 28 տարի առաջ` 1988թի դեկտեմբերի 7-ին, Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որը հետագայում անվանվել է Սպիտակի երկրաշարժ: Երկրաշարժի հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների են ենթարկվել հազարավոր շինություններ, այն տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել: Այսօր օրվա թեման կլինի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում «Աջակցություն փոքր և միջին ձեռներեցության զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, կազմակերպում է «Հորիզոն 2020» - Ազգային կոնտակտային անձանց (ԱԿԱ) ուսուցումների երկրորդ շարքը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և իրագործվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից ՀՀ ԳԱԱ-ի հետ համատեղ:

Երևանում կանցկացվի «Էներգախնայողություն և միջազգային համագործակցություն» խորագրով համաժողով: Կքննարկվեն էներգաարդյունավետության խթանմանը, այդ ոլորտում միջազգային համագործակցությանը, էներգախնայողության ծրագրերին վերաբերող հարցեր:

Տարին կամփոփի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը: Նա կներկայացնի  Սևանա լճի ձկնատեսակների և խեցգետնի պաշարի մասին տվյալներ:

 ՀՀ քննչական կոմիտեում կանցկացվի հանրային քննարկում: Այն վերաբերում է ընտանիքներում կատարված սպանությունների քրեական գործերին:

Ամփոփվում են ԵՄ-ի և ԵԽ-ի Հայաստանում իրականացված համատեղ ծրագրի արդյունքները: Ծրագիրը կոչվում է «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդում»: ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի շրջանակներում Հայաստանի իշխանություններին տրամադրվել է տեխնիկական և փորձագիտական աջակցություն:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ դեկտեմբերի 7-ին կներկայացնի պաշտպանի պաշտոնական http://ombuds.am/ կայքի նորացված տարբերակը: Կայքի հիմնական նպատակն է հանրության շրջանում Մարդու իրավունքների պաշտպանի դերի եւ գործունեության վերաբերյալ իրազեկության բարձրացումը, ինչպես նաեւ տեղեկատվության առավել թափանցիկ ու մատչելի ներկայացումը: Կայքը հասանելի է 40 լեզվով, հագեցած է ժամանակակից տեխնիկական լուծումներով եւ հարմարեցված է նաեւ տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար:

Եվրամիությունը նպատակ ունի բարձրացնել իր աջակցության կյանքի կոչվող գործիքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, բացահայտել ծրագրերի իրականացման արդյունքում ակնկալվող օգուտները: Այդ նպատակով Երևանում անցկացվում է քննարկում, որի ընթացքում կներկայացվեն Եվրոպական հարևանության գործիքի ներքո իրականացվող Թայեքս (TAIEX) և Սոսյու (SOCIEUX) ծրագրերը: Ներկա կլինեն  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը, ինչպես նաև Եվրոպական Հանձնաժողովի Թայեքս գործիքի պատասխանատու Իվանա Պետրիչևիչը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]