Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սերգեյ Մովսիսյանն ու Դավիդ Նավարան սահմանել են աշխարհի ռեկորդ

Սերգեյ Մովսիսյանն ու Դավիդ Նավարան սահմանել են աշխարհի ռեկորդ

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրահայում տեղի ունեցավ շախմատային յուրօրինակ մրցամարտ, որին մասնակցել են Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանն ու Դավիդ Նավարան, ովքեր շախմատ խաղացին միանգամից 12 խաղատախտակի վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչ այդ պաշտոնապես ռեկորդային էր համարվում Միխայիլ Տալի ու Դավիդ Բրոնշտեյնի մրցախաղը, որում մրցակիցները շախմատ էին խաղացել միանգամից 8 խաղատախտակի վրա:

Ինչպես մրցախաղից հետո նշեց Նավարան, գերազանցել այդպիսի ռեկորդը այդքան էլ դժվար չէր, իսկ ահա  խաղալ միանգամից 12 պարտիա և ցույց տալ բարձր մակարդակ բավականին դժվար է: Մրցախաղն ընդհանուր առմամբ տևեց 3 ժամ և ավարտվեց Նավարայի հաղթանակով` 8.5-3.5 հաշվով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]