1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Facebook-ը, Twitter-ը, YouTube-ը եւ Microsoft-ը միավորվել են ծայրահեղականության դեմ պայքարում

Facebook-ը, Twitter-ը, YouTube-ը եւ Microsoft-ը միավորվել են ծայրահեղականության դեմ պայքարում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook-ը, Twitter-ը, YouTube-ը եւ Microsoft-ը հայտարարել են միավորվելու մասին՝ իրենց կայքերի միջոցով ծայրահեղական կոնտենտի տարածման դեմ պայքարելու համար: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, այս մասին ասված Է ընկերությունների համատեղ հայտարարության մեջ, որը տարածվել Է դեկտեմբերի 6-ին:

Դրա համար վեբ-հսկաներն սկսում են այն ֆոտո- եւ տեսանյութերի «թվային դրոշմների» փոխանակումը, որոնք ավելի վաղ ճանաչվել են ծայրահեղական եւ հեռացվել իրենց պորտալներից: Դրանք եզակի նույնացուցիչներ են, որոնք տրվում են  արմատականների կողմից ցանցում ստեղծվող եւ տարածվող կոնտենտին:   

Այդ տեխնոլոգիայի միջոցով համաձայնության մասնակիցները նախատեսում են իրենց հարթակներում բացահայտել ծայրահեղականների հետ պոտենցիալ կերպով կապված գրառումները եւ հեռացնել դրանք:

Արդյունքում կստեղծվի այդպիսի «դրոշմների» տվյալների ընդհանուր պահոց, դրա գործարկումը նախատեսված Է 2017 թվականի սկզբին:

Նաեւ համատեղ հայտարության մեջ նշված Է, որ իրենց օգտատերերի անձնական տվյալներն ընկերությունները չեն փոխանակի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]