Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 06.12.2016

Սպասվող լրահոս. 06.12.2016

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` դեկտեմբերի 6-ին, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի կունենա իրազեկում-հանդիպում՝ օծանելիք և կոսմետիկ արտադրանք ներկրող, իրացնող և արտադրող տնտեսվարողների հետ:

ՀՀ ԿԱ Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը լրագրողների հետ հանդիպմանը կներկայացնի «Աղետի գոտու բնակարանային ապահովման պետական ծրագրով» իրականացված աշխատանքներն ու առաջիկա անելիքները:

Երևանում տեղի կունենա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստը: Նախատեսված է ազատությունից  զրկման վայրերում անձի իրավունքների ապահովման հարցի շուրջ քննարկում: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

Դեկտեմբերի 6-8-ը Երևանում անցկացվում է «Թվապատում հետաքննություն. մեդիան ընդդեմ կոռուպցիայի» լրագրողական կոնֆերանսը: Կոնֆերանսի շրջանակում առաջին անգամ Հայաստանում կհյուրընկալվեն The Guardian-ի, BBC-ի, Հետաքննող լրագրողների բրիտանական բյուրոյի, Չեխիայի հետաքննական լրագրության կենտրոնի, այլ հայտնի լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Կանցկացվի «Անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում ու Վրաստանում. մարտահրավերներ եւ գործողությունների գերակա ուղղություններ» թեմայով հանրային քննարկում: Հիմնական բանախոսներն են ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը եւ Վրաստանի անձնական տվյալների պաշտպանության տեսուչ Թամար Կալդանին: Քննարկմանը բացման խոսքով հանդես կգան ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

«Նարեկացի» արվեստի միությունում կանցկացվի hայ արձակագիր, դրամատուրգ, ականավոր գրող, հայտնի «Նվագախմբի տղաները» ֆիլմի սցենարիստ Միքայել Շաթիրյանին նվիրված հիշատակի երեկո: Միջոցառմանը տեղի կունենա նրա «Արծաթե դար» պատմավեպի վերահրատարակված տարբերակի շնորհանդեսը, որը տպագրված է նաև ռուսերեն եւ ֆրանսերեն լեզուներով:

 «Ուրարտու» բասկետբոլային ակումբը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիային՝ Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի խաղարկությունից դուրս գալու համար։ Լրագրողների հետ հանդիպմանը ակումբի ղեկավարությունը կներկայացնի առաջնությունից դուրս գալու պատճառները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]