Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

BMW-ն, Daimler-ը, Volkswagen-ը եւ Ford-ը Եվրոպայում Էլեկտրալիցքավորման միասնական ցանց կստեղծեն

BMW-ն, Daimler-ը, Volkswagen-ը եւ Ford-ը Եվրոպայում Էլեկտրալիցքավորման միասնական ցանց կստեղծեն

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Daimler ավտոկոնցեռնը հայտարարել Է Եվրոպայում Էլեկտրամոբիլների համար լիցքավորման կայանների միասնական ցանցի մշակման եւ ներդրման համատեղ նախագիծ սկսելու մասին: Ինչպես հաղորդվում Է ընկերության մամուլի տեղեկագրում, համապատասխան «ըմբռնման հուշագիրն» ստորագրել են BMW Group-ի, Daimler AG-ի, Ford Motor Company-ի եւ Volkswagen Group-ի ներկայացուցիչներն ի դեմս Audi-ի եւ Porsche-ի բարձրաստիճան կառավարիչների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:    

«Խնդիրը կարճ ժամկետներում մեծ թվով լիցքավորման կայանների ստեղծումն Է՝ Էլեկտրամոբիլների տերերի համար հեռավոր ճանապարհորդությունների հնարավորությունն ապահովելու նպատակով,- պարզաբանվում Է մամուլի տեղեկագրում:- Դա կարեւոր քայլ կդառնա զանգվածային շուկայում Էլետրամոբիլների ինտեգրացումը դյուրացնելու ճանապարհին»: 

Ավտոկոնցեռնի հայտարարության համաձայն՝ սկզբնական պլանը ենթադրում Է 400 կայանների ստեղծում, որոնց շինարարությունը պետք Է սկսվի արդեն 2017 թվականին: 2020 թվականին նախագծի հեղինակները հույս ունեն շարահագործման հանձնել «մեծ հզորության հազար լիցքավորման կետեր», որոնք կգտնվեն հիմնական ավտոմոբլային մայրուղիներում եւ խճուղիներում:

Լիցքավորման սարքերում կկիրառվի CCS (Combined Charging System) եվրոպական ստանդարտը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]