Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Նոյեմբեր

Օհայոյի նահանգի համալսարանի տարածքում հարձակումը կատարել է 18-ամյա սոմալիացի փախստականը


ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օհայոյի պետական համալսարանի տարածքում հարձակումը կատարել Է Աբդուլ Ռազաք Ալի Արթան անունով սոմալիացի փախստականը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 29-ին հայտնել Է BBC News-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Տասնութամյա Ալի Արթանն ուսանողական ավանում ավտոմոբիլով մխրճվել Է մարդկանց մեջ, ինչից հետո դուրս Է եկել եւ սկսել սառը զենքով գրոհել անցորդների վրա: Հարձակումը դադարեցրել Է ոստիկան Ալան Հորուժկոն՝ գնդակահարելով Ալի Արթանին: Ավելի ուշ հայտնի Է դարձել, որ նա եղել Է համալսարանի ուսանող:    

Ոստիկանության վարկածով պատահարը պետք Է գնահատել որպես ահաբեկչական գործողություն: Հետաքննությանը միացել Է Հետաքննությունների համերկրային բյուրոն: CNN հեռուստաալիքի տվյալներով՝ Աբդուլ Ռազաք Արթանը սոցիալական ցանցերում գանգատվում Էր մուսուլմանների նկատմամբ ճնշումներից:

Հարձակման հետեւանքով տուժել Է 11 մարդ, նրանցից մեկը գտնվում Է օրհասական վիճակում:

Ալի Արթանն ԱՄՆ-ում մշտական կեցության վկայագիր Է ստացել երկու տարի առաջ: Նա Սոմալիից Պակիստան Է մեկնել 2007 թվականին՝ ընտանիքի հետ, որտեղ ապրել Է մինչեւ Ամերիկա արտագաղթելը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Լուսանկարը` AP




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ