Աշխատանքային խումբը կներկայացնի «Փոքր Մհեր»-ում հիմնախնդիրների լուծման առաջարկություններ
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Փոքր Մհեր» կրթահամալիրում ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու, խնդիրն արձանագրելու և ուսումնասիրելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հանձնարարությամբ կրթահամալիր են այցելել ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, նախարարության մարզառազմական և արտաուսումնական կրթության վարչության պետ Արկադի Պետրոսյանը և ԿԳՆ այլ աշխատակիցներ: Նրանք հանդիպել և զրուցել են կրթահամալիրի սովորողների հետ, ստեղծված իրավիճակը քննարկել նաև կրթահամալիրի տնօրենի, կառավարման խորհդի նախագահի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, սովորողները ԿԳՆ ներկայացուցիչների հետ հանդիպմանը հարց են բարձրացրել, որ «Փոքր Մհեր» կրթահամալիրում ուսումնական աշխատանքների կազմակերպման ընթացքում առանձին դեպքերում չեն պահպանվել մանկավարժական մոտեցումները:
Նախարարի հանձնարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի գլխավորությամբ, որը իրավիճակի ուսումասիրությունից և անհրաժեշտ պարզաբանումից հետո կներկայացնի հիմնախնդիրների լուծմանն ուղղված կոնկրետ առաջարկություններ:
Այս պահին ուսումնական գործըթացը վերականգվել է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում