1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ո՛չ Եվրոպան, ո՛չ ԱՄՆ-ը չեն կարողանում ազատվել Թուրքիա-ԵՄ գլխացավանքից. թուրքագետ

Ո՛չ Եվրոպան, ո՛չ ԱՄՆ-ը չեն կարողանում ազատվել Թուրքիա-ԵՄ գլխացավանքից. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունները դարձել են գլխացավանք, որից ոչ Եվրոպան, ոչ էլ Ամերիկայի Միացյալ Նահանգները չեն կարողանում ազատվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը` Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունների սառեցման որոշման ընդունման մասին նոյեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը։ 

«Բոլորս էլ գիտենք, որ նոյեմբերի 24-ին Եվրոխորհրդարանը 479 կողմ, 107 ձեռնպահ և 36 դեմ ձայներով քվեարկել է մի բանաձևի օգտին, որով Եվրամիություն-Թուրքիա բանակցությունները սառեցվում են: Առհասարակ, վերջին տարիներին արձանագրվել է կտրուկ սրացում և փոփոխություն Թուրքիայի քաղաքականության մեջ։ Եվրամիությունն իր տարբեր բանաձևերում հորդորել է փոխել այն և արտահայտել դժգոհություն Էրդողանի վարած քաղաքականության վերաբերյալ»,-ասաց թուրքագետը:

Նրա կարծիքով` վերջին կաթիլը եղավ այն, որ Թուրքիայում հուլիսի 15-ին չհաջողված հեղաշրջման փորձից օգտվելով, Էրդողանն սկսեց ամբողջական մաքրագործում իր երկրի ներսում։ «Էրդողանը հաշվեհարդար է տեսնում իր բոլոր քաղաքական և ոչ քաղաքական հակառակորդների հետ` իբր գյուլենականների հետ կապ ունենալու համար»,- ասաց Անուշ Հովհաննիսյանը։ 

Եվրախորհրդարանում նոյեմբերի 22-ին «ԵՄ-Թուրքիա հարաբերություններ» խորագրով նիստի ժամանակ կոչ է արվել միառժամանակ դադարեցնել Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները: Նիստի ժամանակ ԵԽ բոլոր քաղաքական խմբակցություններն արձանագրել են Թուրքիայում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի հարցում գրանցված հետընթացը: Բանակցությունների սառեցման վերաբերյալ ԵԽ վեց քաղաքական ուժերի կողմից պատրաստված առաջարկը քվեարկության է դրվել նոյեմբերի 24-ին և ընդունվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]