Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայտնի են դարձել Nokia-ի ապագա ֆլագմանի բնութագրերը

Հայտնի են դարձել Nokia-ի ապագա ֆլագմանի բնութագրերը

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում հայտնվել են Nokia-ի ապագա առաջատարի բնութագրերը, որը կներկայացվի Բարսելոնի MWC 2017 ցուցահանդեսում: Սմարթֆոնը կթողարկվի երկու տարբերակով եւ կստանա թոփային բնութագրեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է International Business Times-ը:

Աղբյուրի տվյալներով՝ սարքերը կթողարկվեն 5,2- եւ 5,5-դյույմանոց դիսփլեյներով եւ 2K (2560x1440)  լուծաչափով: Կորպուսը պատրաստված կլինի մետաղից եւ պաշտանված կլինի ջուրն ընկնելուց եւ փոշուց: Տարբերակիչ առանձնահատկությունը կդառնա հիմնական խցիկի Carl Zeiss օպտիկան: Արտադրողականության համար պատասխանատու կլինի Qualcomm Snapdragon 820 քառամիջուկ պրոցեսորը:    

Նաեւ, չհաստատված տվյալներով՝ ընկերությունը կհայտարարի Nokia D1C մյուս սմարթֆոնի մասին: Այն կստանա 5,5-դյույմանոց Էկրան՝ Full HD-ով, Snapdragon 430 ութմիջուկանոց պրոցեսոր եւ երեք գիգաբայթ օպերատիվ հիշողություն:

Գործարքի պայմանների համաձայն՝ որն ընկերությունը 2013 թվականին Microsoft-ի հետ կնքել Է հեռախոսների արտադրության գործարարությունը վաճառելիս, Nokia-ն չի կարող սմարթֆոններ թողարկել 2016 թվականի IV եռամսյակից շուտ: Նաեւ Nokia-ն զրկվել Է մինչեւ 2024 թվականը շարժական հեռախոսներում իր առեւտրանշը զետեղելու իրավունքից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]