Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Արցախի Նախագահը պարգևատրել է «Ազոխի քարանձավը եւ կովկասյան միջանցքը» գրքի հեղինակներին

Արցախի Նախագահը պարգևատրել է «Ազոխի քարանձավը եւ կովկասյան միջանցքը» գրքի 
հեղինակներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին ընդունել է մի խումբ գիտնականների, ովքեր ուսումնասիրություններ եւ պեղումներ են իրականացնում ԼՂՀ Հադրութի շրջանի Ազոխի քարանձավում:

Ազոխի քարանձավում հնագիտական պեղումների իրականացմանը գործուն մասնակցության, «Ազոխի քարանձավը եւ կովկասյան միջանցքը» գրքի հեղինակման եւ այն միջազգային գիտական շրջանակներում ներկայացման համար Լեւոն Եպիսկոպոսյանը (Հայաստանի Հանրապետություն), Պիթեր Ջոն Էնդրյուսը, Տանիա Քրիստինե Քինգը (Մեծ Բրիտանիա), Ջոն Մյուրրեյը (Իռլանդիա), Յոլանդա Ֆերնանդես-Խալվոյը (Իսպանիա) պարգեւատրվել են «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ նրանց հետազոտությունները ունեն մեծ գիտական նշանակություն մարդու էվոլյուցիայի ուսումնասիրման գործում՝ երախտագիտություն հայտնելով կատարված աշխատանքի համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]