Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գիտնականները հազարավոր անհայտ վիրուսներ են հայտնաբերել

Գիտնականները հազարավոր անհայտ վիրուսներ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայից եւ Չինաստանից մի խումբ գիտնականներ հայտնաբերել են, որ անողնաշարավորները 1445 վիրուսների տարածողներ են, որոնց մի մասը մինչ օրս ուսումնասիրված չԷ: Հետազոտությունը հրապարակված Է Nature հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

Ինչպես հայտարարել Է աշխատանքի հեղինակներից մեկը՝ պրոֆեսոր Էդվարդ Հոլմսը, այն լիովին փոխում Է գիտնականների պատկերացումը վիրուսաբանության մասին: Այժմ նրանք կարծում են, որ միջատները, սարդերը եւ որդերը տարածիչներ են եղել միլիարդավոր, այլ ոչ թե միլիոնավոր տարիներ, ինչպես ավելի վաղ համարվում Էր:  

«Զարմանալի Է, որ միջատներն իրենց մեջ այդքան մեծ քանակությամբ վիրուսներ են կրում: Մինչ այդ ոչ ոք չԷր կռահում նույնիսկ ուսումնասիրել դրանք, որոհվետեւ վարակման դեպքեր չեն արձանագրվել»,- նշել Է Հոլմսը:  

Նրա խոսքով՝ հետազոտության մեջ կիրառվել են միանգամայն նոր տեխնոլոգիաներ, որոնք նաեւ օգտագործվում են մարդու հիվանդանալու պատճառների բացահայտման համար: Դրա ընթացքում պարզվել Է, որ անողնաշարավորները վաղուց հայտնի վիրուսների, ինչպես, օրինակ, գրիպի տարածողներ են:

Միեւնույն ժամանակ մասնագետները նշում են, որ հետազոտությունը չպետք Է մարդկանց հարկադրի վախենալ անողնաշարավորներից: Նրանց խոսքով՝ մարդու համար բավականին բարդ Է միջատից վարակվելը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]