Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մի քանի վայրկյանում լիցքավորվող կուտակիչ Է ստեղծվել

Մի քանի վայրկյանում լիցքավորվող կուտակիչ Է ստեղծվել

 ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի մի խումբ գիտնականներ մշակել են ճկուն սուպերկոնդենսատորի արտադրության նոր մեթոդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Engadget-ը: Սնուցման այդ աղբյուրով սմարթֆոնը կկարողանա աշխատել մեկ շաբաթ, իսկ լիցքավորվել հաշվված վայրկյաններում:   

Սովորական կուտակչից սուպերկոնդենսատորի տարբերությունն այն Է, որ դա լիցքը պահում Է մակերեւույթին: Սուպերկոնդենսատորների արտադրության համար օգտագործվել են մեկ նանոմետր հաստությամբ միլիոնավոր թելեր, որոնք պատված են գրաֆենի բարակ թիթեղով: Դա ապահովում Է Էներգիայի մեծ խտություն եւ տեսակարար հզորություն, ինչպես նաեւ արագ լիցքավորման համար Էլեկտրոնների արագացված տրանսֆեր:    

«Դյուրակիր Էլեկտրոնային սարքերի դեպքում մեր նյութերը ավանդականներին գերազանցում են Էներգիայի խտությամբ, տեսակարար հզորությամբ եւ կենսական ցիկլի կայունությամբ»,- ասում Է հետազոտության գլխավոր մասնակիցներից մեկը՝ Նիթին Չուդհարին: 

Գիտնականներն իրենց մշակումը համարում են «հայեցակարգի հաստատում» եւ պլանավորում են արտոնագրել սուպերկոնդենսատորների ստեղծման նոր մեթոդը: Մասնագետները հուսով են, որ իրենց սնուցման աղբյուրը լայն տարածում կստանա եւ կիրառում կգտնի ոչ միայն սմարթֆոններում, այլեւ այլ բնագավառներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]