1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանը նպատակ ունի ավելացնել արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները

Հայաստանը նպատակ ունի ավելացնել արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը նպատակ ունի ավելացնել արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, քայլեր են ձեռնարկվում, որ արտահանվող ապրանքների ցանկում էլեկտրաէներգիան զբաղեցնի առաջնային հորիզոնականներ:

«Հայաստանից արտահանվող ապրանքների ցանկում էլեկտրաէներգիան 6-րդ տեղում է: Ցանկանում ենք այդ հորիզոնականը բարձրացնել: Զգալի աշխատանքներ են իրականացվում տարածաշրջանային ինտեգրացման նպատակով: Ներկայում կառուցում ենք երկու էլեկտրահաղորդման գիծ, մեկը դեպի Իրան, մյուսը դեպի Վրաստան ուղղությամբ: Նպատակ ունենք մինչև 2019 թվականը երկու ուղղություններով էլ աշխատանքն ավարտել: Դրա արդյունքում մեր փոխհոսքերի, տրանզիտի կարողությունները 10 անգամ կավելանան: Հայաստանը կդառնա լուրջ տարանցիկ երկիր: Այդ դեպքում կկարողնանք մեր ունեցած հզորություններն արդյունավետ օգտագործել»,-ասաց  Հայկ Հարությունյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]