Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀԿ համագումարի ընթացքում կուսակցության ծրագիրը և կանոնադրությունը փոփոխությունների կենթարկվեն

ՀՀԿ համագումարի ընթացքում կուսակցության ծրագիրը և կանոնադրությունը փոփոխությունների կենթարկվեն

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջիկա համագումարի ընթացքում կուսակցության կանոնադրության և ծրագրի փոփոխություններ կլինեն: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: «Քննարկումները այդ խնդիրների հետ էին կապված: Հավանաբար, մենք այդ փաստաթղթերի վերաբերյալ վերջնական տարբերակի կգանք մեր՝ ուրբաթ օրը կայանալիք նիստի ընթացքում, ինչը կներկայացնենք համագումարին: Նիստի ընթացքում քննարկել ենք նաև համագումարի հետ կապվածկազմակերպչական որոշ հարցեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մինասյանը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ կուսակցությանն անդամակցելու վերաբերյալ հարցին՝ Գագիկ Մինասյանը նշեց, որ վարչապետը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում դեռևս չի ներկայացրել:

Հարցին՝ ՀՀԿ-ն ընտրություններին ընդառաջ ընտրողին նոր «դեմքով» ներկայանալու խնդիր ո՞ւնի, Մինասյանը պատասխանեց. «Ցանկացած կուսակցություն կենդանի օրգանիզմ է: Բոլորի մոտ էլ փոփոխություններ լինում են: Առաջանում են նոր ուժեր, որոնք իրենց տեղը պետք է գտնեն, առաջանում են նոր խնդիրներ, որոնք լուծելու համար նոր մարդիկ են պետք: Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմի համար դա ոսկե կանոն է, որ հնի և նորի համադրումն է տալիս արդյունք»:

Գագիկ Մինասյանը նաև հավելեց, որ ՀՀԿ-ի հեղինակության մասին են խոսում նրա ստացած քվեները՝ ընդգծելով, որ առաջիկա ընտրություններում էլ կուսակցությունը կարողանալու է պատշաճ ներկայություն ապահովել խորհրդարանում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]