Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբը նշեց իր առաջին տարեդարձը

Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբը նշեց իր առաջին 
տարեդարձը

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի պետական համալսարանի Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբը նոյեմբերի  22-ին նշեց իր 1-ամյակը, ինչպես նաև նշվեց հերոսի 74-ամյակը։ 

Մարտական ակումբի ղեկավար Արմեն Խաչիկյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց ակումբը ստեղծել է բանակից զորացրված իր երկու ընկերների՝ Մհեր Օթարյանի և Լիպարիտ Ղազարյանի հետ համատեղ։ «Մենք հիմնել ենք այս ակումբը, որպեսզի ինչ-որ չափով ավելի զարգացնենք ուսանողների մարտական պատրաստության վիճակը, ռազմահայրենասիրական դաստիարակությամբ փորձենք ուսուցանել ուսանողներին։ Ցանկանում ենք այնպիսի ինֆորմացիա տալ, այնպիսի գիտելիքներ տալ, որոնք անհրաժեշտ կլինեն մեր ակումբի անդամների կյանքում։ Այսօր մեր ակումբը մեկ տարեկան դարձավ և քանի որ այն Ազգալդյանի անունով է, ով եղել է ԵՊՀ ուսանող, այդ իսկ պատճառով մենք համատեղեցինք հերոսի  74-ամյակը և մեր մեկամյակը։  Այս սերունդը, այս երիտասարդությունը կրում է այն բոլոր գաղափարներն ու արժեքները, որոնք հայոց ազգի նվիրական զավակը պարտավոր է իր մեջ կրել։ Ես համոզված եմ, որ մեր այսօրվա երիտասարդությունը շարունակելու է այն գործը, որը սկսել են մեր նվիրյալ հայորդիները»,- ասաց Խաչիկյանը։ 

Արմեն Խաչիկյանն ասաց, որ ակումբը բավականին արագ ու ինքնաբուխ է ստեղծվել, որովհետև զորացրվելուն պես երեք ընկերների մոտ անմիջապես տարբեր մտքեր են առաջացել։ «Մենք արագ-արագ այդ մտքերը մոբիլիզացրեցինք, միանգամից հավաքեցինք այն մարդկանց, ովքեր կիսում են մեր գաղափարները ու դրանից հետո սկսեցին ուսանողները դիմել, համալրել ակումբի շարքերը։ Մենք անմիջապես սկսեցինք դասընթացների փուլը։ Հիմնականում դասախոսություններ էին կարդում ոլորտի մասնագետներ՝ ռազմական, ռազմաքաղաքական մասնագետներ։ Այս դասընթացներից հետո գնացել ենք կրակային պատրաստության, որտեղ հենց առաջին կրակոցից հասկացանք, որ մեր դրած նպատակը արդեն իրականանում է։ Այսօր ևս մեկ անգամ համոզվեցինք, որ մեր ակումբը առավել քան հասել է իր նպատակին։ Բայց մենք դեռ շատ անելիքներ ունենք»,- ասաց ակումբի ղեկավարը։ Նա նաև հավելեց, որ ակումբում կա մոտ 200 անդամ, որոնց մոտ 60 տոկոսը աղջիկներ են:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Լեոնիդ Ազգալդյանի անվան ակումբի մեկամյա գործունեությունը ներկայացնող ֆիլմ։ Միջոցառման հատուկ հյուրերն էին ապրիլյան պատերազմի մասնակիցներ, մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանակիրներ, ինչպես նաև Ազգալդյանի հարազատներն ու մարտական ընկերները։ 


   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]