Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վախճանվել Է իռլանդացի գրող Ուիլյամ Թրեւորը

Վախճանվել Է իռլանդացի գրող Ուիլյամ Թրեւորը

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 21-ին 88 տարեկան հասակում վախճանվել Է իռլանդացի գրող եւ դրամատուրգ Ուիլյամ Թրեւորը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Twitter-ի իր Էջում այս մասին հաղորդել Է Penguin Random House հրատարակչության տարածաշրջանային ստորաբաժանումը:

Թրեւորին համարում Էին գրականության գծով Նոբելյան մրցանակի թեկնածուներից մեկը: Գրողը նաեւ երեք անգամ դարձել Է բրիտանական Costa գրական մրցանակի հաղթող եւ չորս անգամ գրանցվել Է Բուքերյան մրցանակի համառոտ ցանկում: 

Նրա ստեղծագործությունների թվում են «Սահմանագծից այն կողմ» պատմվածքների ժողովածուն, «Ճակատագրի խորթերը» վեպը, «Իռլանդիայի գրական լանդշաֆտը» մենագրությունը: Թրեւորի որոշ գործեր Էկրանավորվել են:

2004 թվականին նրա հայրենի Միթչելսթաուն ավանում կանգնեցվել Է գրողի հուշարձանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]