Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Թուրքիայի իշխող կուսակցությունը մեջլիսից հետ է քաշել սեռական բռնության մասին օրենքի փոփոխության առաջարկը

Թուրքիայի իշխող կուսակցությունը մեջլիսից հետ է քաշել սեռական բռնության մասին օրենքի 
փոփոխության առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը որոշում է կայացրել մեջլիսից հետ քաշել սեռական բռնության մասին օրենքում փոփոխության իրենց առաջարկը` հանձնաժողովում վերամշակելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Աթաթուրքի օդանավակայանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

«Հասարակության շրջանում համերաշխության հաստատման նպատակով, լսելով մեր նախագահի հորդորը` առաջարկը կտանենք հանձնաժողով, որպեսզի պատգամավորները հարցն ավելի մանրամասն ուսումնասիրեն»,- ասել է վարչապետը:

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն առաջարկել է փոփոխություն մտցնել քրեական օրենսգրքում, համաձայն որի անչափահասի նկատմամբ սեռական բռնության ենթարկած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից տուժած կողմի հետ ամուսնանալու պարագայում: Փոփոխությունն առաջին քվեարկությամբ չի անցել: Այն երկրորդ անգամ քվեարկության կդրվի նոյեմբերի 22-ին:

Երկրի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական և «Ազգայնական շարժում» կուսակցությունները դեմ են արտահայտվել փոփոխությանը: Սոցցանցերի օգտատերերը  ևս իրենց զայրույթն են հայտնել նոր փոփոխության առաջարկի առնչությամբ: Այն կանխելու նպատակով անգամ Change.org-ում ստորագրահավաք է սկսվել:

Թուրքիայի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը հայտարարել է, որ պատրաստ է դիմել Սահմանադրական դատարանը, եթե իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) չհրաժարվի սեռական բռնության մասին օրենքում ներկայացրած փոփոխություններից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]