1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադրբեջանի արտաքին պարտքը մեկ շնչի հաշվարկով անցել է 1000 դոլարը

Ադրբեջանի արտաքին պարտքը մեկ շնչի հաշվարկով անցել է 1000 դոլարը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին պետական պարտքը մեկ շնչի հաշվարկով վերցված վարկերի համաձայն` կազմում է 782,6, իսկ ստորագրված պայմանագրերի համաձայն` 1080 դոլար:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:

Ադրբեջանցի տնտեսական գիտությունների դոկտոր, փորձագետ Քուբադ Իբադօղլուի հաղորդմամբ` Ադրբեջանը մինչեւ 2016 թվականի հուլիսի 1-ը միջազգային ֆինանսա-բանկային կազմակերպությունների եւ այլ վարկային կազմակերպությունների հետ կնքել է 10,6 մլրդ ամերիկյան դոլարի վարկային համաձայնագրեր:

Այս համաձայնագրերի հիման վրա վերցված վարկերի ծավալով Ադրբեջանի արտաքին պարտքը կազմում է 7,6 մլրդ ամերիկյան դոլար, ինչը կազմում է Ադրբեջանի ՀՆԱ-ի 20 տոկոսը:

Փորձագետի խոսքերով  մինչեւ  2016 թվականի հուլիսի 1-ը ստորագրված միջազգային համաձայնագրերի հիման վրա Ադրբեջանի վերցրած վարկերի 68,5 տոկոսը կազմում են դոլարով վերցված վարկերը, 18,3 տոկոսը` եվրոյով, 3,7-ը` ճապոնական արժույթով` իենով, իսկ մնացյալ 1,7 տոկոսը տարբեր արժույթներով վերցված վարկերը:

Ադրբեջանում ներգրավված վարկերի 39,2 տոկոսը ֆիքսված, իսկ 60,8 տոկոսը փոփոխական տոկոսադրույքներով են: 

Ադրբեջանի 2017 թվականի պետական բյուջեում պետական պարտքերի ծառայության գծով ծախսերը (հիմնական պարտքի եւ տոկոսների գծով) նախատեսվել է 1 մլրդ 768 մլն մանաթի չափով, ինչը 2016 թվականի համեմատ, 6,3 մլն մանաթով կամ 0,4 տոկոսով պակաս է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]