Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիայում ձերբակալվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած քաղաքապետը

Թուրքիայում ձերբակալվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած քաղաքապետը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Մարդինի քաղաքապետի պաշտոնից օրերս հեռացված ազգությամբ քուրդ Ահմեթ Թուրքը, ով բազմիցս ներողություն է խնդրել Հայոց ցեղասպանության համար, ձերբակալվել է: Ձերբակալությունը թուրքական իշխանությունները վերագրում են ահաբեկչության դեմ տարվող հետաքննությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Նոյեմբերի 17-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հեռացրել էր Ահմեթ Թուրքին քաղաքապետի պաշտոնից: Նրա նկատմամբ հետաքննություն էր սկսվել «պետության միությունն ու միասնականությունը խախտելու, զինված ահաբեկչական խմբավորմանը գումար տալու և անդամ լինելու, պաշտոնեական դիրքի չարաշահման, թուրք ժողովրդին, Թուրքիայի Հանրապետությանը, Թուրքիայի Ազգային մեծ ժողովին նվաստացնելու» մեղադրանքներով:

Ահմեթ Թուրքը բազմիցս ելույթներ է ունեցել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: 2014 թվականին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում նա 1915 թվականի Ցեղասպանության համար ներողություն է խնդրել հայերից` ասելով. «1911-ին «Իթիհաթ վե թերաքի» կուսակցության 3 առաջնորդ հանդիպեցին և պատմական որոշում կայացրին՝ քչացնել քրիստոնյաներին, սունի դարձնել ալևիներին և ուծացնել քրդերին։ Ցավոք, այդ ծրագրի իրականացման ժամանակ 1915-ին քուրդ ժողովուրդը օգտագործվեց։ Մենք դեռ վերապրում ենք այն ցավը, որ մեր պապերն ու հայրերը մասնակցել են այդ կոտորածներին։ Մենք երբեք չենք մոռանա մեր եղբայրների ցավը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]