Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հարավկորեական ընդդիմությունը պահանջում է նախագահ Փակ Քըն Հեի պաշտոնազրկումը

Հարավկորեական ընդդիմությունը պահանջում է նախագահ Փակ Քըն Հեի պաշտոնազրկումը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի ընդդիմությունն ստորագրահավաք Է սկսել նախագահ Փակ Քըն Հեի պաշտոնազրկման համար, որին մեղադրում են կոռուպցիոն սկանդալի հետ առնչության մեջ:

«Նախագահ Փակը պետք Է հեռանա հնարավորինս շուտ»,- լրագրողներին հայտարարել Է ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության ղեկավար Չհու Մի Էն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարավային Կորեայի զանգվածային լրատվամիջոցների հաղորդումներով՝ նախագահ Փակ Քըն Հեն որոշել Է չմասնակցել Ազգային ժողովի՝ երկրի խորհրդարանի՝ նոյեմբերի 22-ին նախատեսված նիստին:   

Մինչդեռ ընդդիմությունը որոշել Է խորհրդարանական ունկնդրումների կանչել Կորեայի յոթ խոշորագույն կորպորացիաների, այդ թվում Samsung Electronics-ի եւ Hyundai Motors-ի ղեկավարներին:

Ավելի վաղ դատախազությունը նախագահի օգնական Չհվե Սուն Սիլին մեղադրել Է այն բանում, որ նա խոշոր գործարարությանն ապօրինի հարկադրել Է բազմամիլիոնանոց նվիրատվություններ կատարելու նրա հետ կապված երկու ոչ կառավարական հիմնադրամների: Նոյեմբերի 20-ին Չհվե Սուն Սիլին առաջադրվել են իշխանության չարաշահման եւ լիազորությունների վերազանցման՝ պաշտոնական մեղադրանքներ:  

Սահմանադրությանը համապատասխան, դատախազությունը չի կարող քրեական մեղադրանքներ առաջադրել գործող նախագահին, քանի որ նա ունի անձեռնմխելիություն, սակայն գերատեսչությունը հայտարարել Է Պակ Քըն Հեի՝ կոռուպցիոն սկանդալի հետ առնչություն ունենալու մասին, հաղորդել Է BBC-ն:

Լուսանկարը` GETTY IMAGES


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]