Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆիյոնը հաղթանակ է տարել փրայմերիզի առաջին փուլում

Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆիյոնը հաղթանակ է տարել փրայմերիզի առաջին փուլում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնն առաջին կարեւոր հաղթանակն Է ձեռք բերել Ելիսեյան պալատի համար սկսվող պայքարում: Նոյեմբերի 20-ին նա առաջատարն Էր փրայմերիզի (նախնական ընտրությունների) առաջին փուլում, որոնք անցկացնում Է «Հանրապետականներ» աջ կենտրոնամետ կուսակցությունը՝ որոշելու համար հանրապետության նախագահի պաշտոնի՝ իր թեկնածուին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:     

Յոթ կուսակից թեկնածուներից 62-ամյա քաղաքական գործիչը հավաքել Է ամենից շատ քվեները՝ 44,1 տոկոս, Բորդոյի քաղաքագլուխ Ալեն Ժյուպեն՝ վերջերս հարցումների ֆավորիտը, ստացել Է 28,3 տոկոս: Առաջին եռյակը եզրափակել Է հանրապետության նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, նա ունի քվեների 20,9 տոկոսը:

Նոր փուլում՝ նոյեմբերի 27-ին, այժմ պայքար կմղեն սոսկ երկու մրցակիցներ: Ֆրանսուա Ֆիյոնին կդիմակայի Ալեն Ժյուպեն:

Քվեարկության առաջին փուլի նախնական արդյունքների հայտարարումից հետո Սարկոզին շնորհակալություն Է հայտնել իր կողմնակիցներին եւ ընդծել «Հանրապետականների» միասնության կարեւորությունը: «Ես չկարողացա համոզել մեծամասնությանը եւ ընդունում եմ մյուսներին ընտրելու՝ ընտրողների կամքը»,- ասել Է նախկին նախագահը:

Պետության նախկին ղեկավարը հայտարարել Է, որ մտադիր Է նոյեմբերի 27-ին պաշտպանել Ֆիյոնին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]