Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Մանկական եվրատեսիլ-2016» միջազգային մրցույթում Հայաստանը երկրորդն է. հաղթեց Վրաստանը

«Մանկական եվրատեսիլ-2016» միջազգային մրցույթում Հայաստանը երկրորդն է. հաղթեց Վրաստանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական եվրատեսիլ-2016» հեղինակավոր միջազգային մրցույթում հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Մարիա Մամադաշվիլին: Հայաստանը 232 միավորով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Մրցույթի հայաստանյան մասնակիցներ Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը ելույթ ունեցան երկու համարի ներքո՝ ներկայացնելով «Տարբեր» երգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցույթին գեղեցիկ և կախարդական բեմադրության հարցում մեր աղջիկներին աջակցել էին արագ փոխակերպման վարպետներ Սոս և Վիկտորիա Պետրոսյանները:

Մերի Վարդանյան և Անահիտ Ադամյան դուետը 12 միավոր ստացավ Սերբիայից, 10-ական միավոր Մալթայից, Մակեդոնիայից, Բելառուսից, Իսրայելից, 8-ական միավոր՝ Վրաստանից և Բուլղարիայից, 7-ական միավոր՝ Ռուսաստանից, Նիդերլանդներից, Կիպրոսից, 4-ական միավոր՝ Իռլանդիայից և Ավստրալիայից և 2 միավոր Ուկրաինայից:

Փորձագետները բարձր գնահատականներ տվեցին Հայաստանին, պատանի ժյուրիի ամենաբարձր 110-ը միավորը նույնպես տրվեց մեր երկրին: Հայաստանը երկրորդ տեղը զբաղեցրեց՝ զիջելով Վրաստանին ընդամենը յոթը միավոր:

Այս տարի մրցույթում որոշ փոփոխություններ էին տեղի ունեցել. մրցույթին հնարավորություն ունեին մասնակցելու 9-14 տարեկան երեխաներ՝ նախկինում  10-15-ի փոխարեն: Այս տարի հանվել էր հեռուստադիտողի քվեարկությունը: Հաղթողը որոշվեց մասնակից երկրների պրոֆեսիոնալ և մանկական ժյուրիի կողմից, ինչպես նաև փորձագետների ժյուրիի քվեարկության արդյունքում, որի կազմում էին եվրոպացի երեք հայտնի արվեստագետներ:

Մրցույթին մասնակցեց եվրոպական 16 երկիր, նաև՝ Ավստրալիան։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]