1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Էդվարդ Նալբանդյանը ՌԴ խորհրդարանականներին է ներկայացրել սիրիահայությանն աջակցության Հայաստանի ջանքերը

Էդվարդ Նալբանդյանը ՌԴ խորհրդարանականներին է ներկայացրել սիրիահայությանն 
աջակցության Հայաստանի ջանքերը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևի գլխավորած ներկայացուցչական խորհրդարանական պատվիրակությանը:

Հանդիպմանն անդրադարձ է արվել երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-ռուսաստանյան դաշնակցային ռազմավարական հարաբերություններին, Հայաստանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Հայաստանի արտգործնախարարը ռուսաստանյան խորհրդարանականների հետ հանգամանալից քննարկել է երկու խորհրդարանների միջև սերտ համագործակցության լայն շրջանակի հարցեր, մտքեր են փոխանակվել միջազգային կազմակերպությունների խորհրդարանական ձևաչափերում փոխգործակցության շուրջ:

Անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում և հատկապես՝ Սիրիայում տիրող իրավիճակին, ճգնաժամից դուրս գալու հնարավոր ուղիներին: Հատուկ ուշադրություն է դարձվել Սիրիայի հայությանը, նրանց աջակցելուն ուղղված Հայաստանի ջանքերին:

Նախարար Նալբանդյանը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից ապրիլին սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և շեշտեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը:

Հյուրերի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստան-Սփյուռք համագործակցությունը:

Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, պատասխանեց հյուրերի բազմաթիվ հարցերի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]