Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հույների մեկ երրորդից պակաս մասն Է ԵՄ-ին անդամակցությունը համարում օգտակար

Հույների մեկ երրորդից պակաս մասն Է ԵՄ-ին անդամակցությունը համարում օգտակար

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի քաղաքացիների մեկ երրորդից Էլ պակաս մասն Է (31 տոկոսը) ԵՄ-ին անդամակցությունը դրական գործոն դիտարկում իրենց երկրի համար: Այդ մասին վկայում են ԵՄ-ում «Եվրաբարոմետր» հասարակական կարծիքի հարցման արդյունքները:

Ընդհանուր առմամբ ԵՄ-ում միության պաշտպանությունը մնում Է բարձր՝ 53 տոկոս, ցուցանիշը վերջին յոթ տարիներին տատանվում Է մի քանի տոկոսային կետերի սահմաններում: Նաեւ եվրոպացիների մեծամասնությունն այն կարծիքին Է, որ անդամակցությունը շահավետ Է իրենց երկրների համար, իսկ Եվրամիության տարբեր պետությունների քաղաքացիներին միավորող իրողություններն ավելի շատ են, քան այն խնդիրները, որոնք միությունից դուրս գալու ձգտում են հրահրում:  

Եվրամիությանն առավել ակտիվ պաշտպանություն են ցուցաբերել Լյուքսեմբուրգի, Իռլանդիայի, Նիդեռլանդների եւ Գերմանիայի բնակիչները (ավելի քան 70 տոկոս):

Մարդկանց կողմից պակաս լավատեսական Է ընդհանուր ուղղության գնահատականը, որով շարժվում Է Եվրամիությունը: Եվրամիության ընթացիկ քաղաքականության պաշտպանության մակարդակը 50 տոկոսից չի անցել միության ոչ մի երկրում:

Քաղաքականության ճշտությանն առավել շատ հակված են Իռլանդիայի (50 տոկոս) եւ Բելգիայի (46 տոկոս) քաղաքացիները: Ամենից շատ թերահավատորեն են տրամադրված Հունաստանի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի բնակիչները, որտեղ ԵՄ-ի շարժման վեկտորը դրականորեն Է գնահատել հարցման մասնակիցների առնվազն մեկ երրորդը:

Հարցումը, որն անցկացվել Է 2016 թվականի սեպտեմբերի 24-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը, մասնակցել են Եվրամիույթան երկրների՝ 15-ից բարձր տարիքի 27,7 հազար բնակիչներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]