Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պուտինի եւ Թրամփի միջեւ քաղաքական փոխըմբռնում կա. Լավրով

Պուտինի եւ Թրամփի միջեւ քաղաքական փոխըմբռնում կա. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի միջեւ քաղաքական փոխըմբռնում կա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է Լիմայում  Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում: Նրա պատասխանների սղագրությունը զետեղված Է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության կայքում:

«Նրանց մոտ միանշանակ առկա Է քաղաքական տրամադրվածությունը,-ընդգծել Է նախարարը:-Կա քաղաքական փոխըմբռնում»:

«Այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը պաշտոնապես իր ձեռքը կվերցնի կառավարման լծակները, խնդիրն այն կլինի, որ այդ տրամադրվածությունը վերաճի գործնական քայլերի,-հավելել Է Լավրովը:-Մենք պատրաստ ենք դրան»:

Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր Է արդյոք Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերությունների վերաբեռնում, ՌԴ արտգործնախարարը նշել Է, որ «այժմ որեւԷ տերմին չԷր հայտնաբերի եւ պիտակներ չԷր փակցնի»: «Եղել Է գործնական պրոֆեսիոնալ տղամարդկային խոսակցություն,-ասել Է Լավրովը:-Նախագահները հեռախոսով քննարկել են մեր հարաբերությունների ընդհանուր վիճակը ինչպես երկկողմ համագործակցության տեսակետից, այնպես Էլ գլոբալ եւ տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում փոխգործակցության առումով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]