Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պետությունը լուծել է սիրիահայերի ավտոմեքենաների մաքսազերծման հարցը

Պետությունը լուծել է սիրիահայերի ավտոմեքենաների մաքսազերծման հարցը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեին հատկացվել է 233 միլիոն 365 հազար դրամ` սիրիահայերի ավտոմեքենաների մաքսազերծման հարցը լուծելու համար: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, սիրիահայերը ժամանակավորապես ներմուծել էին մեքենաները, բայց չէին մաքսազերծել: «Պետությունը լուծեց այդ հարցը եւս: Սիրիահայերին առնչվող խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են և աստիճանաբար լուծումներ են ստանում»,-ասաց նա:

Սիրիայի Արաբական Հանրապետության` ազգությամբ հայ քաղաքացիների կողմից Սիրիայի Արաբական Հանրապետությունից 2012 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն ներմուծված ավտոմեքենաների մաքսային վճարների և օրենքով սահմանված կարգով մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների վճարման հետ կապված ֆինանսական ծախսերը կատարելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին հատկացվել է  հարկային եկամուտների և պետական տուրքի գծով` 231 միլիոն 223 հազար դրամ, մաքսավճարի գծով` 2 միլիոն 142 հազար դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]