Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սիրիահայ ընտանիքն արդեն երրորդ զավակին է ճանապարհում հայոց բանակ

Սիրիահայ ընտանիքն արդեն երրորդ զավակին է ճանապարհում հայոց բանակ

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Ռաքքա քաղաքից պատերազմի հետեւանքով Հայաստանում ապաստանած սիրիահայ Կասանջյան ընտանիքն արդեն երրորդ զավակին է ճանապարհում հայոց բանակ: ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մոտ  ընդունելության ժամանակ ընտանիքի մայրը` Նատալի Դավթյանը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը մշտական աջակցության համար: «Նախարարության մշտական օգնության շնորհիվ, մենք կարողացանք մասնակցել մեր երկու զինվորների երդման արարողությանը»,-ասաց նա՝ հայրենիքի պաշտպաններին մաղթելով անփորձանք ծառայություն:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ուրախալի համարեց սիրիահայ ընտանիքի օրինակը: « Ես հիշում, եմ, երբ ընտանիքի երկրորդ զավակին` Գեւորգին պետք է ճանապարհեինք բանակ, նա հայերեն չգիտեր, խոսում էր միայն արաբերեն լեզվով:  Մենք դիմեցինք` ժամկետը հետաձգելու խնդրանքով եւ տղայի համար հայոց լեզվի արագացված դասընթացներ կազմակերպեցինք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Հայաստան տեղափոխվելուց հետո շուրջ 1.5 տարի Կասանջյանների ընտանիքն ապրում էր Մեծամոր քաղաքում: Վերջին ամիսներին նրանք տեղափոխվել էին մայրաքաղաք եւ հինգ հոգանոց ընտանիքով բնակվում են մեկ սենյականոց բնակարանում:

Նրանք հայրենիքում իրենց սեփական գործն են հիմնել` թարմ հաց ու լահմաջո են թխում եւ վաճառում` առաջնորդվելով հայրենիքի հացն ուրիշ է կարգախոսով:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]