1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կրճատվում են օտարերկրյա պետություններում գտնվող անձանց ամուսնության բացակայության վերաբերյալ տեղեկանքի տրամադրման ժամկետները

Կրճատվում են օտարերկրյա պետություններում գտնվող անձանց ամուսնության 
բացակայության վերաբերյալ տեղեկանքի տրամադրման ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարարի կողմից ներկայացվեց «ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տրամադրելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 2-ի N 1031-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 860-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերը: Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք ստանալու գործընթացը պարզեցնելու անհրաժեշտությամբ՝ քաղաքացուց պահանջվող փաստաթղթերը կրճատելու, ինչպես նաև տեղեկանքն այլընտրանքային միջոցներով ստանալու մեխանիզմներ ներդնելու միջոցով: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային համակարգի ներդրումը թույլ է տալիս էապես պարզեցնել այս գործընթացը:

Մասնավորապես, որոշումներով նախատեսվում է կրճատել ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք ստանալու համար ներկայացվող փաստաթղթերը, պարզեցնել դիմումի ձևերը, Ընտանեկան կարգավիճակի տեղեկանք ստանալու համար ներկայում գործող համակարգը փոխարինել մեկ պատուհանի սկզբունքով գործող համակարգով՝ բացառելով տեղեկանք ստանալու համար տարբեր ՔԿԱԳ մարմիններ այցելելու պահանջը: «Մասնավորապես, այլ պետություն ներկայացնելու համար քաղաքացին ստիպված չի լինի այցելել իր բնակության վայրերի ՔԿԱԳ մարմիններ և Արդարադատության նախարարություն՝ նշված տեղեկանքը ստանալու համար, այլ անմիջապես տեղեկանքը կստանա Արդարադատության նախարարությունից կամ կառավարության կողմից լիազորված օպերատորից, օրինակ՝ Հայփոստի մոտակա մասնաճյուղից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Նախատեսվում է նաև մեկ պատուհանի սկզբունքով տեղում ապահովել տեղեկանքի թարգմանությունը և ապոստիլով վավերացումը, քանի որ տեղեկանքը հիմնականում տրվում է այլ պետություններում գործածելու համար: Տեղեկանքը տրամադրվելու է ոչ միայն Արդարադատության նախարարության կողմից, այլև կառավարության որոշմամբ սահմանված պետական ծառայություններ մատուցող միասնական օպերատորների և հյուպատոսական հիմնարկների միջոցով, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով: Նախագծով՝ հյուպատոսական հիմնարկների միջոցով տեղեկանք ստանալու գործընթացը մի քանի ամսից կկրճատվի մինչև մի քանի օր, տեղեկանք կտրամադրվի նաև բնակչության պետական ռեգիստրում հաշվառված՝ ՀՀ մշտական բնակության վայր չունեցող (չունեցած) ՀՀ քաղաքացիների վերաբերյալ, ինչը գործող կարգավորման համաձայն չի արվել։

Նախագծի ընդունմամբ կկրճատվեն նաև օտարերկրյա պետություններում գտնվող անձանց՝ ամուսնության բացակայության վերաբերյալ տեղեկանքի տրամադրման ժամկետները, հաշվի առնելով նաև մի շարք ծառայությունների ավելացումը, օրինակ՝ երկլեզու տեղեկանքների տրամադրումը, որոնք հնարավորություն են ստեղծում էականորեն խնայել փաստաթղթերի թարգմանության հետ կապված ծախսերը և ժամանակը: Միաժամանակ, ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ հյուպատոսական հիմնարկների միջև ուղղակի կապի ստեղծման շնորհիվ հնարավորություն կընձեռվի ապահովել սույն գերատեսչությունների միջև ընթացակարգերի հստակեցումը և պարզեցումը, ինչպես նաև սպասարկման որակի բարելավումը՝ ի հաշիվ քննարկման առարկա հանդիսացող բնագավառում ընթացակարգերի ժամկետների կրճատման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]