Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Դեկտեմբեր

Դյուրացված կարգով Իրանի շուկա մուտք գործելու նպատակով ստեղծվում է աշխատանքային խումբ

Դյուրացված կարգով Իրանի շուկա մուտք գործելու նպատակով  ստեղծվում է աշխատանքային 
խումբ

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանից Իրանի Իսլամական Հանրապետություն հայկական արտադրանքի, մասնավորապես, սննդամթերքի և գյուղմթերքի արտահանման խթանման նպատակով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ Արտաքին գործերի, Առողջապահության և Գյուղատնտեսության նախարարությունների հետ համատեղ քննարկել և հնգօրյա ժամկետում սահմանված կարգով ներկայացնել ՀՀ վարչապետի որոշման նախագիծ՝ այս նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ: Վարչապետի խոսքով՝ Աշխատանքային խումբը պետք է աշխատի իրանական կողմի հետ՝ Իրանի շուկա ՀՀ արտադրանքի արտահանման համար բոլոր անհրաժեշտ թույլտվությունների ապահովման նպատակով Հայաստանում համապատասխան ինստիտուցիոնալ կառույցների ստեղծման ուղղությամբ, որպեսզի ՀՀ արտադրանքը համապատասխանի ԻԻՀ-ում պահանջվող չափորոշիչներին և Իրանի շուկա մուտք գործի դյուրացված կարգով:

«Աշխատանքային խմբի ղեկավարին հանձնարարվելու է մինչև դեկտեմբերի 25-ը ներկայացնել կատարված աշխատանքների մասին հաշվետվություն: Կարծում եմ՝ հանձնարարականը պարզ է. ունենք հարևան մեծ շուկա, այդ շուկան ունի մեծ պահանջարկ, այդ պահանջարկի մեջ մենք զբաղեցնում ենք չնչին տոկոս: Ելնելով դրանից՝ միշտ շուկան և սպառողն է թելադրում, թե ինչ ձևի, ինչ որակի, ինչ հայտանիշների պետք է մեր արտադրանքը համապատասխանի: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, եթե մենք այստեղ արդյունավետ աշխատենք՝ կարող ենք այդ շուկայում մեծ մասնաբաժին, մեծ մասշտաբներ զբաղեցնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Միաժամանակ, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին և ՊԵԿ նախագահին հանձնարարվեց շահագրգիռ մարմինների և ձեռնարկատերերի հետ համատեղ քննարկել Իրանի սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտի հիմնելու հնարավորությունները և մինչև դեկտեմբերի 25-ը ներկայացնել առաջարկություն:            





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ