Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թրամփը Քիսինջերի հետ քննարկել է ՌԴ-ի, ՉԺՀ-ի, Իրանի եւ ԵՄ-ի հարցերը

Թրամփը Քիսինջերի հետ քննարկել է ՌԴ-ի, ՉԺՀ-ի, Իրանի եւ ԵՄ-ի հարցերը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը երկրի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի հետ քննարկել Է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ, ինչպես նաեւ այլ պետությունների հետ հարաբերությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է նոր վարչակազմին գործերի եւ լիազորությունների հանձնման հարցերը տնօրինող խմբի հայտարարության մեջ:

Ինչպես հետեւում Է փաստաթղթից, Թրամբը եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վետերանը զրուցել են Նյու Յորքում: «Նրանք քննարկել են Չինաստանը, Ռուսաստանը, Իրանը եւ Եվրամիությունը, ինչպես նաեւ այլ հարցեր ու իրադարձություններ, որոնք վերաբերում են ամբողջ աշխարհին»:

«Ես խորապես հարգում եմ դոկտոր Քիսինջերին եւ շատ երախտապարտ եմ նրան այն բանի համար, որ նա իր մտքերը կիսեց ինձ հետ»,- փաստաթղթում մեջբերված են Թրամփի խոսքերը:

ԶԼՄ-ների տվյալներով՝ նախընտրական արշավի ընթացքում միլիարդատերը հանդիպում Էր նախկին պետքարտուղարի հետ եւ խորհրդակցում արտաքին քաղաքականության հարցերի շուրջ:

Հենրի Քիսինջերը ամերիկյան դիվանագիտությունը գլխավորել Է 1973-ից մինչեւ 1977 թվականն ընկած ժամանակաշրջանում եւ եղել Է ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի միջեւ հարաբերություններում «լիցքաթափմաեն քաղաքականության» նախաձեռնողը: 1973 թվականին նա արժանացել Է Խաղաղության նոբելյան մրցանակի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]