Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Օբաման Ռուսաստանն ազդեցիկ ռազմական գերտերություն է որակել

Օբաման Ռուսաստանն ազդեցիկ ռազմական գերտերություն է որակել

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանն ազդեցիկ ռազմական գերտերություն Է որակել: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, այս մասին նա նոյեմբերի 17-ին հայտարարել Է Բեռլինում՝ Գերմանիայի կանցլեր Անգլա Մերկելի հետ կայացած հանդիպման արդյունքներին նվիրված համատեղ մամուլի ասուլիսում:  

«Ռուսաստանի նկատմամբ իմ սկզբունքը չի փոխվել  նախագահությանս առաջին օրվանից: Ռուսաստանը կարեւոր երկիր Է, դա ռազմական գերտերություն Է, նա ազդեցություն ունի տարածաշրջանում եւ աշխարհում»,- ասել Է Օբաման:

Նա հավելել Է, որ Վաշինգտոնի շահերից Է բխում կառուցողական համագործակցությունը Մոսկվայի հետ, սակայն երկու երկրների փոխհարաբերություններում առայժմ կան «օբյեկտիվ տարաձայնություններ»:

Հանդիպման ժամանակ Օբաման եւ Մերկելն արծարծել են հակառուսական պատժամիջոցների պահպանման հարցը: «Մենք քննարկեցինք պատժամիջոցների պահպանման կարեւորությունն այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի կատարի Մինսկի համաձայնություններով ստանձնած պարտավորությունները»,- հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահը:

Նաեւ կողմերը քննարկել են սիրիական հարցը: Բարաք Օբաման այն կարծիքն Է հայտնել, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունում ճգնաժամից դուրս գալու միակ ուղին բանակցություններն են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]