Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քերին մեկնաբանել է Լավրովի հետ հանդիպման արդյունքները

Քերին մեկնաբանել է Լավրովի հետ հանդիպման արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին կառուցողական Է համարել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները, որոնք տեղի են ունեցել Պերուում Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 18-ին հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հանդիպման ընթացքում, Քերիի խոսքով, քննարկվել են մի ամբողջ շարք թեմաներ, այդ թվում՝ Ուկրաինայի, Սիրիայի, Եմենի եւ Լիբիայի հակամարտությունները, ինչհես նաեւ երկկողմ հարաբերությունների հիմնախնդիրները: Հատուկ ուշադրություն Է դարձվել Հալեպի իրադրությանը:

Լավրովը եւս արդյունավետ Է որակել բանակցությունները: Խոսելով Սիրիայի իրադրության մասին, նա պարզաբանել Է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը եւ սիրիական բանակը հարվածներ են հասցնում Իդլիբի եւ Հոմսի նահանգներում, որպեսզի կանխեն իրաքյան Մոսուլից «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների նահանջը դեպի Սիրիա:

Պերուի մայրաքաղաք Լիմայում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը շարունակվել Է ավելի քան մեկ ժամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]