1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հունահայ համայնքը մեկնարկում է իր դրամահավաք-հեռախոսամարաթոնը

Հունահայ համայնքը մեկնարկում է իր դրամահավաք-հեռախոսամարաթոնը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հունաստանի տեղական մարմինը նոյեմբերի 19-ին մեկնարկում է իր 6-րդ դրամահավաք-հեռախոսամարաթոնը: Երկօրյա դրամահավաքի ընթացքում կամավորները հեռախոսազանգերով կկապվեն համայնքի շուրջ 1600 ընտանիքների հետ՝ հորդորելով նվիրատվություններ կատարել, ինչն այս տարի եւս կուղղվի Քարին Տակ համայնքի (ԼՂՀ Շուշիի շրջան) մանկապարտեզի կառուցման համաֆինանսավորմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից:

«Հունահայ փոքր համայնքի համար դժվար է մեծ ծրագրեր իրականացնել, բայց արդեն կա այլ տեղական մարմինների հետ համատեղ ձեռնարկների իրականացման փորձ, ինչը նաեւ միաբանության գեղեցիկ խորհրդանիշ է: Այսկերպ կառուցվել է նաեւ Խաչմաչի համայնքային կենտրոնը»,- ասում է Հիմնադրամի Հունաստանի տեղական մարմնի ատենապետ Վաչե Տեր-Կարապետյանը եւ հույս հայտնում, որ եթե այս տարվա դրամահավաքը գերազանցի ակնկալվող թիվը, ապա եւս մեկ ծրագիր կստանձնեն:Հեռախոսամարաթոնի, ինչպես նաեւ ընթացիկ տարվա մյուս բոլոր դրամահավաք միջոցառումների արդյունքները կհրապարակվեն տարվա գլխավոր դրամահավաքի օրը՝ նոյեմբերի 24-ին, Հեռուստամարաթոն 2016-ի ուղիղ եթերում: 

Հունաստանի տեղական մարմինը հեռախոսամարաթոններ է իրականացնում սկսած 2010թ.-ից: Կիրառելով Ֆրանսիայում կազմակերպվող համաեվրոպական հեռախոսամարաթոնի փորձն ու մշակույթը՝ հունահայ համայնքն արդեն ավելի քան 140 000 եվրոյի ներդրում է կատարել հայրենիքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]