Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 4/37. Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» ստեղծագործությունը չի զիջում դիրքերը

Երևանյան բեսթսելեր 4/37. Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» ստեղծագործությունը 
չի զիջում դիրքերը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ կրկին գլխավորում է Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը»  ստեղծագործությունը, որը Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհի ամենաընթերցվող գրքերից մեկը։ Առաջին անգամ հրատարակվել է 1890 թվականի հուլիսին, անգլիական թերթերից մեկում։

Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» գիրքը երկրորդ հորիզոնականում է: Առաջին անգամ հրատարակվել է 1943-ին և համարվում է Էքզյուպերիի ամենահայտնի երկը: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել 80 միլիոնից ավելի օրինակով:

Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ժողովածուն բարելավել է դիրքերը՝ հայտնվելով երրորդ տեղում: Գիրքը հանրությանն առավել հայտնի է «Նարեկ» անունով, շատերը հավատում են նրա հրաշագործ ներգործությանն ու բուժիչ հատկությանը: Միջնադարում արարված այս ստեղծագործությամբ Նարեկացին աղոթքի միջոցով կապ է հաստատում Աստծո հետ, իր անունից խոստովանում մարդկային բոլոր մեղքերն ու թողություն խնդրում դրանց համար: Հիշելով անթիվ անհամար մեղքերը՝ ողբում է իր երկրային փոքրությունը, սակայն, առաջնորդվելով գաղափարով, որ Աստված մարդուն ստեղծեց իր նմանությամբ, Նարեկացին ապավինում է Տիրոջ ողորմածությանը:

«Ո՞ւր է իմ պանիրը» գործը կորցրել է մեկ հորիզոնական և չորրորդ տեղում է: Այն պատմություն է փոփոխության մասին, որի գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներ առերեսվում են փոփոխության հետ, յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Գրքի հեղինակը՝ դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմությունն այս անգամ հինգերորդ հորիզոնականում է: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն ստեղծագործությունն է, որտեղ նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է:

Ֆյոդոր Դոստոևսկու «Պատմվածքներ» ժողովածուն զիջել է իր դիրքերը և  վեցերորդն է:

Վարկանիշային աղյուսակ է վերադարձել  Ռեյ Բրեդբերիի «Ֆարենհայթ 451»-ը՝ հայտնվելով յոթերորդ տեղում: Հրկիզող Գայ Մոնթագի ընտանիքը տան հեռուստապատերն են, որոնց ստեղծած իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ թաքստոցները կամովին մատնում է հրկիզողներին: Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է:

Մեր ցանկ է վերադարձել նաև Գուրգեն Մահարու «Չարենց-նամե» ժողովածուն, որն ութերորդ հորիզոնականում է: Հայ գրականության մեջ չկա երկու այլ անուն, որ կապված լինի հոգեւոր և անձնական այնպիսի ամուր կապերով, ինչպես Գուրգեն Մահարին ու Եղիշե Չարենցը: Այս ժողովածուն, ընդգրկելով 1967թ. լույս տեսած «Չարենց-նամեն», էապես տարբեր է նախկինից:

Պաուլո Կոելյոյի «Վերոնիկան որոշում է մեռնել» վիպակը զիջել է իր դիրքերը և այս անգամ իններորդն է: Այն հեղինակի ամենահայտնի ու մեծ աղմուկ հանած ստեղծագործություններից է: Գրքում շարադրված է պատմություն մարդու մասին, ով որոշելով մեռնել, այնուամենայնիվ, մահվան հանդեպ դրսևորում է ապրելու աննկարագրելի կամք՝ ապացուցելով, որ ապրած յուրաքանչյուր օր հրաշք է: Պորտուգալերենից թարգմանել է Աննա Մարությանը:

Աղյուսակը եզրափակում է ցանկ վերադարձած Պաուլո Կոելյոյի «Լրտեսը»: Վեպն իրական փաստերի հիման վրա գրված խորհրդավոր մի պատմություն է, որում զուգակցվում են մի կողմից՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիների տարբեր իրադարձությունները՝ քաղաքական շահերի անխուսափելի բախումներով, մյուս կողմից՝ հանրահայտ պարուհու հուզիչ կենսագրությունն ու չհասկացված անհատականության ողբերգությունը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները, «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23), 7-րդ տաղավար-գրախանութը (077-24-54-81): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը: 

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 *

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ պրինտ 44
2 *

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

 «Փոքրիկ իշխանը»

Անտարես/Էդիթ պրինտ 41
3 +2

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության»

Գասպրինտ 22
4 -1

Սպենսեր Ջոնսոն

«Ու՞ր է իմ պանիրը»

Էդիթ պրինտ 20
5 +1

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 20
6 -2

Ֆյոդոր Դոստոևսկի

«Պատմվածքներ»

Բուկինիստ 20
7 *

Ռեյ Բրեդբերի

«451 աստիճան ըստ Ֆարենհայթի»

Զանգակ 11
8 *

Գուրգեն Մահարի

«Չարենց-նամե»

Բուկինիստ 9
9 -1

Պաուլո Կոելյո

«Վերոնիկան որոշում է մեռնել»

Անտարես 8
10 *

 Պաուլո Կոելյո

«Լրտեսը» 

Անտարես 8
Անտարես, Էդիթ պրինտ ly: "Arial","sans-serif";mso-fareast-font-family:Calibri;mso-bidi-font-family:Sylfaen; color:black;mso-ansi-language:EN-US;mso-fareast-language:EN-US;mso-bidi-language: AR-SA'> դը Սենտ-Էքզյուպերի, «Փոքրիկ իշխանը»

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]