Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մոսկվան բանակցություններ է սկսել Թրամփի թիմի հետ

Մոսկվան բանակցություններ է սկսել Թրամփի թիմի հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կապեր է հաստատում այն մարդկանց հետ, ովքեր կարող են մաս կազմել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի թիմին և հույս ունի, որ ԱՄՆ եկող վարչակազմում կհայտնվեն նոր մոտեցումներ Սիրիայի հարցով, որոնք թույլ կտան ավելի արդյունավետ լուծել խնդիրները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:  

«Հույս ունեմ, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև այսօր կլինի կարևոր և կառուցողական զրույց: Սակայն այժմ շրջադարձային պահ է, երբ գալու է ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի նոր թիմը:  Մենք այժմ Վաշինգտոնում կապեր ենք հաստատում այն մարդկանց հետ, որոնք ամենայն հավանականությամբ, կօգնեն նոր նախագահին»,- ասել է Բոգդանովը:

Նա ընդգծել է, որ այդ շրջադարձային պահը, որը կձգվի մինչ ԱՄՆ նոր նախագահի ենդրմնակալությունը, «շատ պատասխանատու է»:

«Մենք հույս ունենք, որ հեռացող վարչակազմը և եկող վարչակազմը ելնելու է նրանից, որ առանց ՌԴ-ի` խնդրի լուծում հնարավոր չէ, և մենք պատրաստ ենք բաց երկխոսության: Մենք հույս ունենք, որ նոր մոտեցումները թույլ կտան ավելի արդյունավետ լուծել այդ հարցերը` համաձայնեցման հիման վրա»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը:

 

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]