Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանը ՄԱԿ-ում դեմ է քվեարկել Ղրիմի և Սևաստոպոլի վերաբերյալ բանաձևի նախագծին

Հայաստանը ՄԱԿ-ում դեմ է քվեարկել Ղրիմի և Սևաստոպոլի վերաբերյալ բանաձևի նախագծին

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը հանդես է եկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 3-րդ կոմիտեում A/C.3/71/L26 բանաձևի նախագծի առնչությամբ ՀՀ դիրքորոշման բացատրությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Հայաստանը մշտապես եղել է ժողովրդավարության, հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների՝ ներառյալ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի խթանման ջատագովը։ Մեր կարծիքով, մարդու հիմնարար ազատությունների հետ կապված իրավիճակները պետք է քննարկվեն և դիտարկվեն այն սկզբունքներով և նորմերով, որոնք մարդու միջազգային իրավունքի մաս են կազմում:

Վերոնշյալ բանաձևը, ներկայացված լինելով մարդու իրավունքների համատեքստում, պարունակում է հղումներ տարածքային ամբողջականության սկզբունքին, որոնք կիրառվել են ընտրովի՝ միջազգային իրավունքի այլ սկզբունքների՝ ներառյալ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հաշվին, և դուրս են բանաձևի հռչակված նպատակի շրջանակից: Առաջնորդվելով իր հետևողական դիրքորոշմամբ՝ Հայաստանը չի կարող աջակցել այնպիսի մոտեցում, որը դասակարգում է սահմանում միջազգային իրավունքի սկզբունքների միջև»։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հայտարարության մեջ նաև ընդգծված է, որ «սույն բանաձևի նախագիծը պարունակում է հղում 2014 թ. մարտի 27-ի 68/262 բանաձևին, որին Հայաստանը դեմ է քվեարկել՝ հաշվի առնելով վերը նշված նկատառումները։ Հիշյալ բանաձևի ընդունման օրը Հայաստանի պատվիրակության կողմից շրջանառվել էր իր քվեարկության բացատրությունը: Մեր մոտեցումներն այդ ժամանակվանից ի վեր չեն փոխվել»:

«Ելնելով վերոհիշյալից՝ Հայաստանը «դեմ» է քվեարկել A/C.3/71/L․26 բանաձևի նախագծին»,- ասվում է ՀՀ մշտական ներկայացուցչության հայտարարության առնչությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]