Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայի քրդամետ կուսակցությունը պատգամավորներին ազատելու հարցով կդիմի Սահմանադրական դատարան

Թուրքիայի քրդամետ կուսակցությունը պատգամավորներին ազատելու հարցով կդիմի 
Սահմանադրական դատարան

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը կդիմի Սահմանադրական դատարան` տասը պատգամավորների, այդ թվում և երկու համանախագահներին ազատ արձակելու պահանջով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Deutsche Welle -ն:

Կուսակցության փաստաբանները դիմել էին Դիարբեքիրի դատարանին, սակայն վերջինս վճռել էր, որ պատգամավորների կալանավորումը համապատասխանում է օրենքին` մերժելով ներկայացված բողոքարկումը: Ելնելով այս փաստից` փաստաբանները որոշել են նոյեմբերի 17-ին դիմում ներկայացնեն Թուրքիայի Սահմանադրական դատարան:

Թուրքիայում նոյեմբերի 4-ին ձերբակալվել, ապա կալանավորվել են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 10 պատգամավոր, այդ թվում և համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը: Ձերբակալվածների դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]