Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Դեկտեմբեր

Պաշտոնական Անկարան չեղյալ է համարել ԵԽ պատվիրակության այցը Թուրքիա

Պաշտոնական Անկարան չեղյալ է համարել ԵԽ պատվիրակության այցը Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Անկարան վերջին պահին չեղյալ է համարել Եվրախորհրդարանի պատվիրակության այցը Թուրքիա: Պատճառը պատվիրակության կազմում Թուրքիայի հարցով զեկուցող Քեթի Փիրիի գտնվելու փաստն էր, ով վերջին շրջանում խիստ քննադատական հայտարարություններ է արել թուրքական իշխանությունների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle գործակալությունը:

ԵԽ պատվիրակության այցը ծրագրվել էր Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի և Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի միջև վերջերս կայացած հեռախոսազրույցի ժամանակ: Եվրախորհրդարանը որոշում էր կայացրել Թուրքիա ուղարկել ԵԽ արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքին և Թուրքիայի զեկուցող Քեթի Փիրիին: Պատվիրակությունը պետք է հանդիպումներ ունենար բարձրաստիճան պաշտոնյաների, ընդդիմության ներկայացուցիչների և քաղաքացիական հասարակության անդամների հետ:

Սակայն պաշտոնական Անկարան հայտնել է, որ չի ցանկանում տեսնել Քեթի Փիրիին նրա կողմից Թուրքիայի վերաբերյալ վերջին շրջանում արված հայտարարությունների պատճառով: Հաշվի առնելով Անկարայի նման դիրքորոշումը` ԵԽ-ն իր պատվիրակության այցը հետաձգել է: Մարտին Շուլցը հայտնել է, որ այցը չեղյալ է համարվել «թուրքական իշխանությունների հետ հանդիպման ձևաչափը չհամապատասխանեցնելու պատճառով»:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ