1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ վարչապետը բիզնեսի զարգացման տեսանկյունից կարևորում է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդունած փաստաթղթերը

ՀՀ վարչապետը բիզնեսի զարգացման տեսանկյունից կարևորում  է Եվրասիական 
միջկառավարական խորհրդի ընդունած փաստաթղթերը

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բիզնեսի զարգացման տեսանկյունից կարևորել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նոյեմբերի 16-ին կայացած նիստում ընդունված փաստաթղթերը, մասնավորապես՝  Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը, միասնական շուկայում դեղերի շրջանառությունը կարգավորող իրավական նորմերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին նա հայտնել է նիստից հետո ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կարճ ճեպազրույցի ընթացքում։

«Կարծում եմ՝ կարևոր փուլ է առաջ շարժվելու համար: Գրավիչ հանգամանքը Հայաստանի համար մեծ շուկան է: Եթե մեծ շուկան կանոնակարգվում է, խաղի կանոնները ֆիքսվում են, ապա կանոնավոր աշխատող բիզնեսի համար դա լավ է: Բիզնեսի համար անհրաժեշտ են հստակ, հասկանալի, երկարատև խաղի կանոններ»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]