Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Լիդիան Ինթերնեյշնլը» խոստանում է Ամուլսարում հանքարդյունահանումն իրականացնել բնապահպանական բարձր մակարդակով

«Լիդիան Ինթերնեյշնլը» խոստանում է Ամուլսարում հանքարդյունահանումն իրականացնել 
բնապահպանական բարձր մակարդակով

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտն ունի անցյալի բացասական փորձ. մարդիկ կարծում են, որ այն բացասաբար է ազդում շրջակա միջավայրի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանում կենսունակ հանքարդյունաբերության հարցերի քննարկմանն ուղղված բիզնես համաժողովին բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը հավաստիացրեց, որ Ամուլսարի օրինակով իր կազմակերպությունը փորձում է ցույց տալ հակառակը: «Մենք հետևում ենք միջազգային չափանիշներ, որպեսզի հանքարդյունաբերությունը բնապահպանական տեսանկյունից բարձր մակարդակով իրականացվի»,- ասաց նա:

Ամուլսարի ծրագիրը Հայաստանում խոշոր միջազգային ներդրումային ծրագրերից է, որի շինարարության (2016-2018 թթ.) կապիտալ ծախսերը, նախատեսվում է, որ կազմելու են 370 միլիոն դոլար: Շինարարության առավել ակտիվ շրջանում ծրագրում զբաղված կլինի 1300 մարդ, արդյունահանման 10 տարիների ընթացքում ծրագիրն իրականացնող բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության դուստր ընկերությունը՝ «Լիդիան Արմենիա»-ն  կապահովի 700 աշխատատեղ: Ամուլսարը Հայաստանում առաջին հանքարդյունաբերական ծրագիրն է, որ իրականացրել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատում:    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]