Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆինանսների նախարարությունը հերքում է կադրային «կոտորածի» մասին խոսակցությունները

Ֆինանսների նախարարությունը հերքում է կադրային «կոտորածի» մասին խոսակցությունները

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարությունը հերքում է շրջանառվող տեղեկությունն այն մասին, թե նախարարությունում կադրային ջարդ է: Ինչպես «Արմենպրես»-ի հարցմանն արձագանքելով նշեց նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանը, «նախարարությունում իսկական կոտորած է» ձեւակերպումը տեղին չէ և հեռու է իրականությունից:

«Նախարարի նախկին տեղակալ Արմեն Գևորգյանը ներկայումս զբաղեցնում է ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդականի պաշտոնը: Միաժամանակ, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալներ են նշանակվել գերատեսչությունում երկար տարիներ պատասխանատու պաշտոններ զբաղեցրած անձինք: Մասնավորապես՝ նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Հանրապետության գլխավոր գանձապետ-նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը, իսկ մյուս երկու նորանշանակ տեղակալները Կարեն Թամազյանն ու Արմեն Հայրապետյանը, համապատասխանաբար, զբաղեցրել են ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի և նախարարության աշխատակազմի մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետի պաշտոնները: Հետևաբար, «կոտորած» ձեւակերպումը տեղին չէ և հեռու է իրականությունից»,-նշում է Մկրտչյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]