Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Էրդողանը մահապատժի վերականգնումը թուրք ժողովրդի պահանջն է համարում

Էրդողանը մահապատժի վերականգնումը թուրք ժողովրդի պահանջն է համարում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ խոսել է երկրում մահապատժի վերականգնման անհրաժեշտության մասին` հայտարարելով, թե դա թուրք ժողովրդի պահանջն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

«Դա մեր ժողովրդի պահանջն է: Մենք չենք կարող մերժել այդ պահանջը: Ժողովրդի այս պահանջը կներկայացվի մեջլիս: Մահապատիժը գործում է աշխարհի երկրների ոչ թե փոքր, այլ մեծ մասում»,- ասել է Էրդողանը:

Նա ներկայացրել է վերջերս Բելառուս կատարած այցը` նշելով, որ այնտեղ ևս գործում է մահապատիժը: Էրդողանը հայտնել է, որ Բելառուսի նախագահը գոհունակություն է հայտնել մահապատժի առկայության առնչությամբ` ասելով, որ թե′ ժողովուրդն է գոհ, թե′ հանցավորության մակարդակն է նվազել:

«Իհարկե, Արևմուտքը Բելառուսի նախագահին բռնապետ է անվանում: Սակայն ո՞վ է ժողովրդավար: Նայեք Միացյալ Նահանգներին: Իրենց ուզած մարդը չընտրվեց նախագահ, հարձակվեցին Թրամփի վրա»,- ասել է Էրդողանը:

Եվրամիության անդամ շատ երկրների ներկայացուցիչներ բազմիցս Թուրքիային հորդորել են հրաժարվել մահապատժի վերականգնման մտքից` հայտնելով, որ դա կդառնա Թուրքիա-ԵՄ բանակցային գործընթացի վերջը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]