Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը 10 տարով երկարացրել Է Իրանի դեմ պատժամիջոցների օրենքը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը 10 տարով երկարացրել Է Իրանի դեմ պատժամիջոցների օրենքը

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նոյեմբերի 15-ին քվեարկել Է Իրանի դեմ պատժամիջոցների օրենքի գործողությունը 10 տարով երկարացնելու օգտին: Սույն որոշումը պաշտպանել Է 419 կոնգրեսական, դեմ Է քվեարկել միայն մեկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

Փաստաթուղթն ԱՄՆ-ի նախագահին թույլ Է տալիս սահմանափակումներ կիրառել նրանց նկատմամբ, ովքեր մասնակից են Իրանի կողմից բալիստիկ հրթիռների մշակմանը, ահաբեկչության օժանդակմանը, ինչպես նաեւ մեղավոր են մարդու իրավունքների խախտման մեջ, սակայն, այդ լիազորությունների ժամկետը լրանում Է դեկտեմբերի 31-ին: Ինչպես պալատի նիստում նշել Է միջազգային գործերի կոմիտեի նախագահ հանրապետական Էդ Ռոյսը, պատժամիջոցները «չափազանց կարեւոր գործիք» են մնում ԱՄՆ-ի գործադիր իշխանության համար, որոնք թույլ են տալիս «նվազեցնել վտանգավոր միջուկային գործարքի հասցրած վնասը»:   

Խոսքը վերաբերում Է այն միջազգային համաձայնագրին, որը երաշխավորում Է Թեհրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]