Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Չավուշօղլուն Շտայնմայերի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության բանաձևին

Չավուշօղլուն Շտայնմայերի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 
բանաձևին

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում անդրադարձել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle լրատվամիջոցը:

Չավուշօղլուն դատապարտելի է համարել բանաձևի ընդունումն ու հույս հայտնել, որ թուրք-գերմանական հարաբերություններն ամենակարճ ժամանակում կվերադառնան «նախկին վիճակին»:

Գերմանիայի Բունդեսթագը հունիսի 2-ին ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվել է՝ ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն: Ելույթ ունեցողները միաձայն ընդգծում էին անցյալի հետ առերեսման անհրաժեշտությունը, նաև` Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացին նպաստելու մղումները:Բունդեսթագում բարձրաձայնվել է Օսմանյան Թուրքիայի ոճրագործության մասին` նշելով, որ Գերմանիայի քայլը ոչ թե հայց է և մեղադրանք, այլ խոնարհում զոհերի հիշատակի առջև:

Բանաձևը համատեղ կազմել և ներկայացրել են իշխող կոալիցիայի մաս կազմող Քրիստոնեա-դեմոկրատական միություն (CDU) և Քրիստոնեական-սոցիալական միություն (CSU), Սոցիալ-դեմոկրատական (SDP) և ընդդիմադիր Կանաչների կուսակցությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]