Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հետաձգել են Թրամփի նախագահ ընտրվելու պատճառով

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հետաձգել են Թրամփի նախագահ ընտրվելու պատճառով

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսատլանտյան դաշինքի՝ 2017 թվականի սկզբին պլանավորված գագաթնաժողովը կկայանա ամռանը՝ կապված ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի տարած հաղթանակի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 14-ին գրում Է Der Spiegel գերմանական հանդեսը:

Ինչպես նշում Է հրատարակությունը, ՆԱՏՕ-ի անդամ երկրները Թրամփի օրոք հնարավոր են համարում ԱՄՆ-ի քաղաքականության երեք սցենար: Մասնավորապես, դաշինքում չեն բացառում Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը կրճատելու կամ այդ տարածաշրջանում ընդհանրապես զինված ուժերի ռոտացիայից հրաժարվելու Թրամփի որոշումները:

Իրադարձությունների առավել դրական ելքը կդառնար եվրոպական երկրներից պաշտպանության համար ծախսերի ավելացման հասնելու Վաշինգտոնի ձգտումը, ընդգծում Է Der Spiegel-ը:

Դաշինքի անդամ երկրների մտահոգությունների պատճառ Է դարձել ԱՄՆ-ի կողմից ՆԱՏՕ-ի համար հատկացվող միջոցների հարցում Թրամփի դիրքորոշումը, որոնք նա ավելի վաղ անտեղի Է համարել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]