Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը Պոլսո պատրիարքի ընտրության հարցում իր առաջարկներն ունի

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը Պոլսո պատրիարքի ընտրության հարցում իր առաջարկներն 
ունի

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, ով Պոլսո պատրիարքի հավանական թեկնածուներից է, համոզված է, որ պատրիարքի ընտրության գործընթացը պետք է իրականացվի ավելի հարմար պայմանների ներքո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Բեքչյանը խոսել է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում:

«Անցյալի սխալները և անընդունելի դիրքորոշումները պետք է մոռացվեն»,- նշել է նա: Արքեպիսկոպոսն առաջարկել է ընտրությունների համար Թուրքիայի իշխանություններին ներկայացվելիք դիմումի ժամանակ կցել նոր ուղեցույց, որով կկարգավորվի ընտրական գործընթացը, և որը համապատասխան կլինի ավանդույթներին: Բեքչյանն առաջարկել է նաև պատրիարքի չորս թեկնածուներին հանդիպել մտքերի փոխանակության համար: «Այս առաջարկը ցանկանում եմ ձեր միջոցով փոխանցել Արամ Աթեշյանին: Քանի որ գտնում եմ, որ պատրիարքական ընտրությունները հաջողությամբ պսակելը մեր բոլորի ցանկությունն է: Կարծում եմ, որ բարօրության ու ներդաշնակության հնարավոր է հասնել միայն այս ճանապարհով»,- նշել է Գերմանիայի հայոց թեմի առաջնորդը:

Անդրադառնալով պատրիարքի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու խնդրին` Բեքչյանն ասել է. «Թեկնածությանս մասին բազմիցս գրել եմ, որպես Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևորական` պատրիարքական ընտրություններում իմ թեկնածությունը պահպանվում է»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]